Սայաթ-Նովա

Սայաթ-Նովան ծնվել է 1712թ.-ի հունիսի 14-ին Թիֆլիսում: ԱմենայնՆրա մանկությունն ու պատանեկությունն անցել է Թիֆլիսում։ Սովորել է գրել–կարդալ հայերեն, վրացերեն, իմացել է նաև արաբերեն այբուբենը։ 12 տարեկանից նրան տվել են արհեստի, սովորել է ջուլհակություն և կարճ ժամանակում այնքան է հմտացել, որ կտավը հինելու և գործելու նոր դազգահ է պատրաստել։ Սայաթ-Նովայի իրական անուն-ազգանուն՝ Հարություն (Արութին) Սայադյան: Սայաթ-Նովա աշուղական կեղծանունը պարսկերենից թարգմանած նշանակում է երգի որսորդ:Մինչև երեսուն տարեկանը Սայաթ–Նովան կատարելագործվել է աշուղական արվեստի մեջ, սովորել եղանակներ և պարզ ու խառը չափեր, հորինել խաղեր՝ հարմարեցնելով հատուկ մեղեդիներ, և կատարել ժողովրդական հավաքույթների ժամանակ։ 1795–ի սեպտեմբերին՝ Աղա–Մահմուդ խան Ղաջարի արշավանքի օրերին, զոհվել է և թաղված է Սուրբ Գևորգ եկեղեցու բակում։

Երևանում 1963 թ. կանգնեցվել են «Սայաթ-Նովա» աղբյուր-հուշարձանը:

Սայաթ-Նովայի հուշաղբյուր (Երևան) - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Թբիլիսիի սուրբ Գեւորգ եկեղեցու հարեւանությամբ գտնվող Մեյդան կոչվող հրապարակում 2011 թվականի մայիսի 29-ին տեղի է ունեցել Սայաթնովյան վարդատոնը:Նշենք, որ Հովհաննես Թումանյանի եւ Գեւորգ Բաշինջաղյանի նախաձեռնությամբ Թիֆլիսում 1913 թվականին տոնվել է Սայաթ-Նովայի ծննդյան 200-ամյակը, իսկ մեկ տարի անց` մայիսի 15-ին, Թիֆլիսի ս. Գեւորգ եկեղեցու բակում հայ գրողների նախաձեռնությամբ տեղի է ունեցել մեծ երգչի մահարձանի բացումը:
Այդ ժամանակներից, որոշ ընդմիջումներով, ամեն տարվա մայիսի վերջին կիրակի օրը եկեղեցու բակում, որտեղ թաղված է Սայաթ-Նովան, տեղի է ունենում Սայաթնովյան վարդատոն:

 

Оставьте комментарий